«Հայաստանում հետընտրական բռնությունների հետեւանքով Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը եռօրյա այցով կժամանի Երեւան՝ հանդիպելու բարձրաստիճան պետական իշխանություններին՝ մարդու հիմնարար իրավունքների արդյունավետ պաշտպանությանը նպաստելու նպատակով», - ասված է Հայաստանում Եվրախորհրդի տեղեկատվական գրասենյակի տարածած պաշտոնական հաղորդագրությունում:
Իր այցի ընթացքում հանձնակատարը կհանդիպի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ եւ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի, նախկին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի, խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանի, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, դիվանագետների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Հանձնակատար Համմարբերգը նաեւ կայցելի բանտեր, ոստիկանական տեղամասեր եւ հիվանդանոցներ՝ իրադարձությունների մասնակից անձանց հանդիպելու նպատակով։
«Ես մտահոգված եմ Հայաստանում մարդու իրավունքների վիճակով եւ արտակարգ դրության հայտարարման հետեւանքներով», - ասել է Թոմաս Համմարբերգը։ - «Հրատապ է վերականգնել այն իրավիճակը, երբ լրատվամիջոցների, քաղաքական կուսակցությունների եւ ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը չի խոչընդոտվում»։