Ռուսաստանյան «Զավտրա» թերթը «Ծիրանը դեռ չի հասել» խորագրի ներքո գրում է, թե «հաղթողներին եւ պարտվողներին արդյունքով միանգամայն գոհացնող Ռուսաստանի հանգիստ եւ անամպ նախագահական ընտրությունների համեմատությամբ, Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հիշեցնում են սարսափ-ֆիլմ, որի գործողությունը ծավալվում է այլ մոլորակի վրա»:
«Այնտեղ էլ ընտրություն է, կա ժառանգորդ, կատաղած «նարնջագույն ընդդիմություն» դեսպանատների մոտ, սակայն իշխանության սոսկ տեխնիկական փոխանցման փոխարեն՝ ցրված հանրահավաք, մարտեր մայրաքաղաքում, արյունահեղություն փողոցներում», - գրում է թերթը:
«Նովայա գազետա»-ն «Ապստամբած Երեւան» խորագրի ներքո գրում է. - «Շատերն այդպես էլ չեն հասկանում, թե ինչո՞ւ կրակոցներով ավարտվեցին գործող նախագահի հովանավորյալ վարչապետ Սերժ Սարգսյանի հաղթանակը վիճարկող տասնօրյա խաղաղ հանրահավաքները»: Ենթավերնագիրն է` «Իրադարձությունները Հայաստանում կցանկանայինք անվանել գունավոր հեղափոխություն, բայց սա՝ արյան գույն է»:
«Երեւանը փոթորկվում է» վերնագրի ներքո «Տրիբունա»-ն գրել է. - «Ընդդիմության հանրահավաքը ցրելու ընթացքում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, սկսվել են ջարդեր ու թալան: Զոհվել է 8 մարդ, կա ավելի քան հարյուր վիրավոր: Հեռացող նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացի արտակարգ դրություն մտցնելուց որեւէ այլ բան անել չէր կարող: Կօգնի՞ դա արդյոք, ի՞նչ կլինի արտակարգ դրությունը վերացնելուց հետո»:
Քաղաքագետ Ալեքսեյ Վլասովը «Տրիբունա»-ին ասել է. - «Հետխորհրդային տարածքում կա մի յուրօրինակ միտում՝ իշխանությունները հայտնում են քվեների որոշակի թվեր, որոնք եւ վաստակում են թեկնածուները: Այսինքն, հաղթողը նախապես հայտնի է դառնում, նույնն էլ կարելի է ասել ընդդիմության մասին. գիտակցելով, որ հաղթանակ չի լինի, ընդդիմությունը նախապես ծրագրում է իր ակցիաները»: