Հայաստանի առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել է նախագահական ընտրությունները դիտարկող Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտի հետ:
Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու հնարավոր ելքերը:
Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ ինքն ամբողջությամբ համաձայն է Եվրամիության նախագահության հայտարարության կետերի հետ, որը նա դիտում է իր սեփական դիրքորոշում եւ ակնկալում իշխանությունների համարժեք պատասխանը այդ հայտարարությանը: