Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը այսօր ընդունել է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Գերտ Արենսին` առաքելության ավարտի կապակցությամբ:
Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում դիտորդական առաքելության իրականացման համար եւ ասել, որ դիտորդական առաքելությունը գործել է բավական արդյունավետ:
Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` դեսպան Արենսը շնորհակալություն է հայտնել դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին հղած հրավերի եւ առաքելության գործունեությանը աջակցելու համար:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավարը նախարարին է ներկայացրել հետընտրական զարգացումների վերաբերյալ իր տպավորություններն ու մտահոգությունները: