Մատչելիության հղումներ

Սոնա Տռուզյան. «Ոստիկանությունը չի կրակել, ցուցարարներն են կրակել»


Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը պնդում է, որ անցած շաբաթվա վերջին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ոստիկանները հրազեն չեն օգտագործել, սակայն նրանց վրա կրակել են:

«Արդեն իսկ ձեռք բերված ապացույցներով մենք կարող ենք վստահաբար ասել, որ մարտի 1֊-ին եւ լույս 2֊-ի գիշերը հանրապետության իրավապահ մարմինների կողմից հասարակական կարգը վերականգնելու եւ սահմանադրական կարգը պահպանելու միջոցառումների ընթացքում ցուցարարների ուղղությամբ որեւէ կրակոց չի արձակվել: Հրազեն իրավապահների կողմից չի օգտագործվել»,֊ - ասել է խոսնակը Երեւանում երեկ հրավիրած ասուլիսում:

Նրա վկայությամբ՝ եղել է հակառակը. ցուցարարների ձեռքին եղել է զենք, որից կրակ է բացվել անզեն իրավապահների վրա:

Սոնա Տռուզյանի վկայությամբ՝ «իրավիճակը շտկելու համար իրավապահ մարմինների կողմից օգտագործվել է բացառապես արցունքաբեր գազ, լուսածիր փամփուշտներ, որոնք կրակվել են բացառապես օդ եւ ոչ ժողովրդի ուղղությամբ, եւ ջրցան մեքենաներ». - «Այլ զենք չի օգտագործվել ժողովրդի ուղղությամբ»:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե այդ դեպքում ո՞րն է եղել մարդկանց մահվան պատճառը, խոսնակն ասել է. - «Յուրաքանչյուր մահվան դեպք մանրակրկիտ ուսումնասիրվում է, եւ նրանց մահվան բոլոր հանգամանքները նախաքննության ընթացքում կպարզվեն: Դրա մասին սպառիչ տեղեկատվություն կհրապարակվի»:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG