Մատչելիության հղումներ

Լեւոն Զուրաբյան. «Ընդդիմության դեմ մշակված է հետապնդումների ծրագիր»


«Ընդդիմության դեմ ծրագրված է լայնամասշտաբ ռեպրեսիաների մի ծրագիր, առանցքային մարդիկ կամ ձերբակալված են, կամ գտնվում են հետախուզման մեջ: Իշխանությունները ցույց են տալիս, որ միակ լեզուն, որով իրենք կարող են խոսել ընդդիմության եւ ժողովրդի հետ` բռնությունն է»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Լեւոն Զուրաբյանը:

Իշխանության այս պահվածքը Լեւոն Զուրաբյանը «շատ անհեռանկար որոշում» է համարում:

«Ամենախելացի բանը, որը կարող էին անել այսօրվա իշխանությունները` ժողովրդին ներկայացնող առաջնորդների հետ երկխոսություն հաստատելը կլիներ: Մենք ուղղակի պահանջում ենք անվավեր ճանաչել ընտրությունները եւ անցկացնել նոր ընտրություն: Սա միակ ձեւն է Հայաստանում հաստատել համերաշխություն»,-հավելել է Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG