Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը հանդիպել է Վատիկանի պետքարտուղարին


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր ընդունել է Վատիկանի պետքարտուղար, կառավարության ղեկավար կարդինալ Տարչիզիո Բերտոնեի գլխավորած պատվիրակությանը:

Արտգործնախարարության մամլո ծառայության վկայությամբ՝ Բերտոնեն նշել է, որ այս այցը ծրագրել էր դեռեւս անցյալ տարի, եւ երկրի համար այս պատասխանատու պահին իր այցելության նպատակն է զորակցություն հայտնել հայ ժողովրդին:

Խոսելով Հայաստանի եւ Վատիկանի հարաբերությունների մասին` Վարդան Օսկանյանն ասել է, որ Հայաստանն իր նորագույն պատմության ընթացքում մշտապես զգացել է Սուրբ Աթոռի աջակցությունը, ինչի մասին են վկայում Վատիկանում Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանի կանգնեցումը եւ վերջերս նրա անունով հրապարակի բացումը:


Վարդան Օսկանյանը Բերտոնեին ներկայացրել է նաեւ Հայաստանի մոտեցումները հայ - թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG