Մատչելիության հղումներ

ԱՄՆ Պետդեպարտամենտը երկխոսության եւ կարգ ու կանոնի վերականգնման կոչ է անում


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Շոն ՄաքՔորմաքը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում խորը ափսոսանք է հայտնել Երեւանում տեղի ունեցած հուզումների կապակցությամբ: Նա բոլոր կողմերին կոչ է արել խուսափել հետագա բռնություններից, ամբողջությամբ գործել օրենքի շրջանակներում,առավելագույն զսպվածություն ցուցաբերել եւ վերսկսել քաղաքական երկխոսությունը:

Հայտարարության մեջ նշված է. «ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը այսօր այդ առնչությամբ խոսել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ: Միացյալ նահանգների գործերի հավատարմատարը շփումների մեջ է ընդդիմության հետ` փոխանցելու համար նույն ուղերձը: Երկու կողմերն էլ պատասխանատու են կարգուկանոնը վերականգնելու եւ քաղաքական երկխոսության վերադառնալու համար: Ցանկացած անօրինական գործողություն, ինչպես բռնությունը եւ թալանը, վատթարացնում են իրավիճակը եւ պետք է դադարեցվեն: Հուսով ենք, որ այսօր հայտարարված արտակարգ դրությունը արագ կվերացվի եւ քաղաքական երկխոսությունը կվերականգնվի: Քաղաքական երկխոսությունը լավագույն ճանապարհն է, որպեսզի բոլոր շահագրգիռ հայաստանցիները աջակցություն ցուցաբերեն եւ Հայաստանի ապագայի, եւ ժողովրդավարության համար», եւասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG