Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը երեկոյան նոր հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Այսօր, վաղ առավոտյան բիրտ ուժի կիրառմամբ խաղաղ ցուցարարները վտարվել են Ազատության հրապարակից: Այս պահից ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը գտնվում է անօրինական կալանքի տակ: Կան բազմաթիվ ծանր վիրավորներ, ձերբակալվածներ եւ, ըստ որոշ լրատվամիջոցների հաղորդման, նաեւ զոհեր:
Վրդովված ցուցարարները եւ նրանց միացած մեր բյուրավոր համաքաղաքացիները ինքնաբուխ կերպով հավաքվել են Մյասնիկյանի հրապարակում եւ հարակից տարածքում: Խաղաղ ցուցարարների պահանջն է անմիջապես ազատ արձակել ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին:
Սույնով մենք հայտարարում ենք, որ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի անձնական ներկայությունը կարող է հանդարտեցնել հույզերը եւ թույլ չտալ իրավիճակի հետագա սրում:
Ստեղծված պայթյունավտանգ իրավիճակում, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը անհապաղ ազատ չարձակվի եւ նրան հնարավորություն չտրվի անմիջականորեն դիմել մեր համաքաղաքացիներին, ապա իրավիճակի հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը ընկնում է Հայաստանի ներկա իշխանությունների եւ անձամբ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վրա»: