Մատչելիության հղումներ

Պետրոս Մակեյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի որոշմամբ, Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցող քաղաքական ուժերից «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մակեյանի շահերի պաշտպան Տիգրան Տեր-Եսայանը, որոշումը կայացվել է չորեքշաբթի ուշ երեկոյան:

Փետրվարի 25-ին ձերբակալված Մակեյանը մեղադրվում է ընտրատեղամասային հանձնաժողովներից մեկի աշխատանքը խոչընդոտելու մեջ: Նրա հետ միասին ձերբակալվածներից Աշոտ Զաքարյանին նույնպիսի մեղադրանք է առաջադրվել եւ խափանման միջոցը` կալանք, ընտրվել է երեկ, իսկ Շոթա Սաղաթելյանը դեռեւս կասկածյալի կարգավիճակում է:


Կարինե Քալանթարյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG