Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կվերականգնի Վրաստանի հետ օդային հաղորդակցությունը ուղիղ մեկ ամսից


Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ օդային հաղորդակցությունը կվերականգնվի մարտի 28֊-ին: Այդ մասին հայտնել է Վրաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Եկատերինա Շարաշիձեն:

Նրա վկայությամբ՝ մինչեւ մարտի 10-֊ը կկարգավորվի Ռուսաստանին «Վրացական ավիաուղիներ»֊-ի ունեցած պարտքի հարցը:

Ռուսաստանը դադարեցրել է Վրաստանի հետ բոլոր ցամաքային, ծովային եւ օդային հաղորդակցությունները 2006 թվականի հոկտեմբերին, երբ Վրաստանում ռուսաստանցի 4 սպաների ձերբակալության պատճառով կտրուկ սրվեցին երկու երկրների հարաբերությունները:

Դրանից հետո Ռուսաստանից Վրաստան թռչել ցանկացող ուղեւորները սկսեցին օգտվել դեպի Երեւան եւ Բաքու թռիչքներ կատարող ինքնաթիռներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG