«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի փաստաբանի փոխանցմամբ, դատարանի որոշմամբ երկու ամսով երկարաձգվել է իր պաշտպանյալի կալանքի ժամկետը:
Այվազյանը ձերբակալվել էր փետրվարի 24-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն) հատկանիշներով:
Նրա շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նախ ասաց, որ իր պաշտպանյալին 12 ժամ ապօրինի կերպով պահել են անազատության մեջ:
Արսենյանը պնդեց նաեւ, որ Սմբատ Այվազյանին բերման են ենթարկել ապօրինի զենք պահելու կասկածանքով, ինչը չի հաստատվել:
«Ժամը 11-ից մինչեւ ժամը 23-ը պահել էին 6-րդ վարչությունում», - պատմեց Սմբատ Այվազյանը: - «Որից հետո, անհասկանալի հիմքերով, ավելի ճիշտ` անօրինական տեղափոխել էին Կենտրոնի ոստիկանատուն: Առանց որեւէ հիմքի, տարել էին նարկոտիկի ստուգման նպատակով նմուշներ վերցնելու»:
Դա նույնպես, Արսենյանի խոսքով, արդյունք չի տվել:
«Ոստիկանություն երեք աշխատողների հանձնարարել են, զեկուցագրեր են գրել, ցուցմունքներ են վերցրել, թե իբր վերադառնալիս մեքենայի մեջ սպառնալիքներ է տվել աշխատակիցներին, դիմադրություն է ցույց տվել», - շարունակեց փաստաբանը` հավելելով. - «Ակնհայտորեն դա կեղծիք է, չի համապատասխանում իրականությանը: Ես տեսել եմ, պարոն Այվազյանին ձեռնաշղթաներվ էին տանում. ի՞նչ դիմադրության մասին է խոսքը»:
Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ ծառայության քննչական վարչության կողմից Քրեական օրենսգրքի 300 հոդվածի (պետական իշխանությունը յուրացնելու) հատկանիշներով հարուցված գործի շրջանակներում վեց մարդ է ձերբակալվել:
Փաստաբանները, սակայն, չեն բացառում, որ ձերբակալվածների թիվը ավելի մեծ է:
Կարինե Քալանթարյան