Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը չորեքշաբթի օրը իշխանության եւ ընդդիմության թեւերին երկխոսության, «իրար լսելու», «հանդուրժելու» կոչ արեց:
«Պետք է մարդիկ, որոնք նույնիսկ իրար հետ համաձայն չեն, իրար լսելու ունակություն ունենան, որպեսզի միասին հանդուրժողականության պայմաններում կարողանան երկիրը առաջ տանել, եւ` արժանապատիվ ձեւով առաջ տանել», - ասաց լրագրողներին ասուլիսի հրավիրած Հարությունյանը: - «Անհանդուժողականությունը, ծայրահեղականությունը ժողովրդավարության հետ որեւէ կապ չունի... Ես չեմ պատկերացնում, [թե] ինչպես մենք անհանդուրժողականության հիման վրա պետք է երկիր կառուցենք»:
Հայաստանի օմբուդսմենը ասաց, որ ուշադրության կենտրոնում է պահում Լեւոն Տեր-Պետրոսյանի` վերջին օրերին ձերբակալված կողմնակիցների հարցը:
«Մեզ ինֆորմացիա եկավ, որ Սմբատ Այվազյանին խոշտանգումների են ենթարկել: Անմիջապես մեր արագ արձագանքման խումբը գնաց, անմիջապես նրան հանդիպել ու նրա հետ խոսել են եւ տեսել, որ այդպիսի բան չկա», - ասաց նա` հավելելով, որ այսօր բողոք են ստացել Գուրգեն Եղիազարյանից, որ իրեն մոտ 10 ժամ անօրինական կերպով պահել են: - «Պետք է պարզաբանում պահանջենք համապատասխան մարմիններից»:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե իրեն չի մտահոգում այն, որ Ազատության հրապարակում հնչում են քաղաքական գնահատականներ, իսկ ձերբակալված ընդդիմադիրները այսօր հայտնվել են իրավական հարթությունում, Հարությունյանը պատասխանեց. - «Իրավական մեխանիզմները հիանալի ցույց կտան, թե որքանով այդ ամենը հիմնավորված էր, որքանով` ոչ... Ճիշտ է, ձեր ասած մարդիկ հիմնականում ընդդիմադիր դաշտից են, բայց դա չի նշանակում, որ այդ մեղադրանքները իրավական տեսակետից անհիմն են»:
Արմեն Հարությունյանի կարծիքով, անցած ընտրությունների ժամանակ բողոքները առավելապես «ֆոն ստեղծելու» նպատակ ունեին. - «Կոնկրետություն պարունակող բողոքների քանակը նույնն էր, ինչ պառլամենտականի ժամանակ, բայց ընդհանուր առմամբ ֆոն ստեղծելու [նպատակով]` բողոքելու, բայց ոչինչ չասելու, ավելի շատ էր»:
Ընտրակաշառքներ բաժանելու որեւէ գրավոր դիմում-բողոք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, Հարությունյանի հավաստմամբ, չի ստացել:
«Բանավոր ահավոր շատ ենք ստացել, գրավոր ոչ մի հատ չենք ստացել, բայց միանշանակ կարող եմ փաստել, որ դա փաստ է մեր հասարակության համար, եւ մենք այդ ընտրակաշառքների հետ կապված լուրջ անելիքներ ունենք», - ասաց Հայաստանի օմբուդսմենը:
Աստղիկ Բեդեւյան
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)