Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյանի գրասենյակ. «Բիրտ մեթոդների կիրառումը մեծացնելու է հասարակական անվստահությունը»


Իշխանության կողմից բիրտ եւ ուժային մեթոդների կիրառումը մեծացնելու է հասարակական անվստահությունը, խորացնելու է զանգվածային հասարակական առճակատումների իրական հնարավորությունը, լուրջ ստվեր է գցելու երկրի միջազգային հեղինակության վրա, կասկածի տակ է առնելու նախագահական ընտրությունների ողջ գործընթացը, այդպես էլ չհանգուցալուծելով ստեղծված իրավիճակը: Այդ մասին ասված է նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակի այսօրվա հայտարարությունում:

Ավելին, ըստ թեկնածուի գրասենյակի, «նման գործելաոճի կիրառումը առաջիկայում առաջացնելու է բողոքի նորանոր զանգվածային դրսեւորումներ, այդպես էլ չնպաստելով հիմնախնդրի լուծմանը»:

Արթուր Բաղդասարյանի գրասենյակը անընդունելի եւ վտանգավոր է համարում ուժային միջամտության ցանկացած փորձ եւ հանդես է գալիս ստեղծված բարդ ներքաղաքական իրավիճակը բացառապես քաղաքական մեթոդներով հանգուցալուծելու դիրքերից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG