Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-֊Պետրոսյան. «Մինչեւ չտեղափոխվեմ նախագահի նստավայր, այստեղից չեմ գնա»


Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-֊Պետրոսյանը, ով, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօր հրապարակած վերջնական տվյալների, չի ընտրվել նախագահի պաշտոնում, այսօր Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում հայտարարել է, թե պայքարելու է մինչեւ վերջ:

«Մինչեւ չտեղափոխվեմ նախագահի նստավայր, ես այստեղից չեմ գնա»,֊ - ասել է Լեւոն Տեր֊-Պետրոսյանը:

«Մենք շարունակելու ենք պետական մեքենայի ճաքերի լայնացման գործընթացը, որը շուտով մի լայնահուն գետ կդառնա: Ամբողջ պետական համակարգը՝ իր ոստիկանությամբ, անվտանգության ծառայությամբ, գալու է կանգնի ժողովրդի կողքին»,֊ - համոզմունք է հայտնել Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Նրա վկայությամբ՝ այն լուրերը, թե իշխանությունները պատրաստվում են հարձակվել ժողովրդի վրա, ընդամենը հոգեբանական ճնշման նպատակ են հետապնդում:

Լեւոն Տեր-֊Պետրոսյանը պնդել է, թե 40 ընտրատեղամասերում քվեների վերահաշվարկումը ցույց է տվել, որ վարչապետ Սերժ Սարգսյանը գրավել է ընդամենը 4֊-րդ տեղը:

Տեր-Պետրոսյանը նաեւ կոչ է արել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանին միանալ իր գլխավորած գերատեսչության մի խումբ աշխատակիցների հայտարարությանը:

Հանրահավաքի ընթացքում «Բարգավաճ Հայաստան»-֊ի եւ Հանրապետական կուսակցության 5 անդամներ հարթակի վրա ցուցադրաբար պատռեցին իրենց անդամատոմսերը:

Հանրահավաքի մասնակիցների մի մասը երթ կազմակերպեց Երեւանի կենտրոնով: Միջադեպեր չեն արձանագրվել:


Աստղիկ Բեդեւյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG