«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործրակալության փոխանցմամբ, Թուրքիայի Ազգային մեծ ժողովը, որտեղ իշխող դիրքում է «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, երեկվա նիստում հաստատել է քրիստոնեական եւ հրեական փոքրամասնություններից ժամանակին պետության օգտին օտարված գույքը վերադարձնելու մասին օրենքը: Այդ փաստաթղթի ընդունումը հանդիսացել է Եվրոպական միության կողմից Թուրքիային ներկայացված առանցքային պահանջներից մեկը:
«Վերադարձման ենթակա գույք» հասկացությունը վերաբերելու է սրբերի անուններով գրանցված եկեղեցիներին, կրոնական հավաքատեղիներին, դպրոցներին, ինչպես նաեւ ծերանոցներին, մանկատներին եւ բժշկական հիմնարկներին:
Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար 0լի Ռենը ողջունել է Ազգային մեծ ժողովի ընդունած օրենքը:
«0րենքի ընդունումը շատ կարեւոր է Թուրքիայում մարդու հիմնարար իրավունքները պաշտպանելու համար», - ասել է Ռենը եւ հավելել. - «Կարեւորը հիմա այդ օրենքի կիրարկումն է, դա է լինելու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու քննությունը»:
«Ասոշիեյթեդ փրես»-ի փոխանցմամբ, ենթադրվում է, որ վարչապետ Ռեջեփ Էրդողանի դաշնակից եւ կուսակից Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը առաջիկայում իր ստորագրությամբ կվավերացնի օրենքը:
Խորհրդարանն առաջին անգամ այդ օրինագիծն ընդունել է 2006 թվականի նոյեմբերին, սակայն փաստաթուղթը վետոյի է ենթարկել այն ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցրած եւ ընդգծված աշխարհիկ դիրքորոշմամբ հայտնի Ահմեդ Նեջեթ Սեզերը, ով ավանդապես ընդդիմացել է Էրդողանի մահմեդական դիրքորոշման կառավարության քաղաքականությանը:
«Ասոշիեյթեդ փրես»-ը նշում է, որ 70 միլիոն բնակչություն ունեցող հիմնականում մահմեդական Թուրքիայում ապրում են 65 հազար հայեր, ովքեր Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ են, 23 հազար հրեաներ եւ շուրջ 2500 հույն-ուղղափառներ:
Արմեն Քոլոյան, Պրահա