Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր֊-Պետրոսյանը այսօր երեկոյան Ազատության հրապարակում հավաքված իր կողմնակիցներին կոչ է արել վաղը կրկին հավաքվել նույն վայրում:
«Դուք ականատեսն եք լինելու չափազանց կարեւոր իրադարձության»,֊ - խոստացել է Լեւոն Տեր-֊Պետրոսյանը:
Այսօր նրա կողմնակիցները օրվա երկրորդ կեսին հանրահավաք էին կազմակերպել Մատենադարանի մոտ: Ոստիկանությունը պնդում է, որ մասնակիցների թիվը 10֊-12 հազար էր, կազմակերպիչները շատ ավելի մեծ թվեր էին նշում:
Լեւոն Տեր֊-Պետրոսյանի կողմնակիցները երթ կազմակերպեցին Երեւանի կենտրոնով եւ երեկոյան հավաքվեցին Ազատության հրապարակում:
Հովհաննես Շողիկյան
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)