Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Անն-Մարի Լիզինին, ով Հայաստան է ժամանել` գլխավորելու ԵԱՀԿ ԽՎ-ի դիտորդական առաքելությունը:
Նախարարը կարեւորել է միջազգային տարբեր կառույցների դիտորդական առաքելությունների ներկայությունը փետրվարի 19-ին անցկացվելիք նախագահական ընտրություններին եւ վերահաստատել արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու` իշխանությունների պատրաստակամությունը:
Անն-Մարի Լիզինը տեղեկացրել է Հայաստանում այլ դիտորդական առաքելությունների, մասնավորապես, ԱՊՀ-ի դիտորդական առաքելության հետ համագործակցելու իր մտադրության մասին:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաեւ Բելգիայի ներքաղաքական զարգացումներին, հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հեռանկարներին:
Նույն օրը Վարդան Օսկանյանը ընդունել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւին, ով Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին ղեկավարում է ԱՊՀ-ի դիտորդական առաքելությունը: