Առաջիկա նախագահական ընտրություններում «Օրինաց երկիր» կուսակցության թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի ղեկավար Հեղինե Բիշարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե Տեր-Պետրոսյանը երեկ հայտարարել է, որ Բաղդասարյանը միանալու է իրեն, իսկ այսօր «Հայկական ժամանակ»-ը գրել է, թե Բաղդասարյանը Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածություններ ունի, վրդովված արձագանքեց. - «Ես միանշանակ համոզված եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեւի պայմանավորվածություն ունի Սերժ Սարգսյանի հետ` քանդելու, պառակտելու ընդդիմադիր ամբողջ դաշտը»:
«Եվ Սերժ Սարգսյանի ջրաղացին ջուր լցնելու քաղաքականություն են վարում», - շարունակեց Բիշարյանը:
«Հայկական ժամանակ» օրաթերթը այսօր գրել է, թե Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածությամբ է, որ Արթուր Բաղդասարյանը առաջին փուլից հետո կլինի առաջին տեղում, իսկ երկրորդ փուլում կհաղթի Սերժ Սարգսյանը:
Լրագրողի հարցին, թե այդ դեպքում (եթե Տեր-Պետրոսյանը «ջուր է լցնում Սերժ Սարգսյանի ջրաղացին») ինչո՞ւ է «Օրինաց երկիր»-ը շարունակում բանակցությունները Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հետ, Հեղինե Բիշարյանը հակադարձեց. - «Այդ դեպքում իրենք ինչո՞ւ են մեզ հետ շարունակում բանակցությունները, եթե գրում են այդ մասին»:
Այդուհանդերձ, երկրորդ փուլում, ըստ Բիշարյանի դեռ երկուսի [Տեր-Պետրոսյանի եւ Բաղդասարյանի] միավորման հնարավորությունը կա: Ըստ նրա, բանակցություններում երբեւէ չի դրվել հարց, թե երկու թեկնածուներից ով ում պիտի միանա:
Հեղինե Բիշարյանը լրագրողներին նաեւ ասաց, որ «Օրինաց երկիր»-ի նախընտրական գրասենյակը ընդունել է հայտարարություն, որով ընդդիմադիր քաղաքական ուժերի հնարավոր միավորումների խնդրին որոշել է անդրադառնալ նախագահի ընտրությունների առաջին փուլից հետո:
«Մենք անխուսափելի ենք համարում երկրորդ փուլը», - հիմնավորեց Բիշարյանը:
Իսկ Արթուր Բաղդասարյանը, ըստ նրա, «ոչ թե երկրորդ, այլ առաջին տեղի հավակնություն ունեցող թեկնածու է»:
Ռուզաննա Խաչատրյան
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)