«Մարդիկ եկեղեցուց դուրս բերված մոմի կրակով վառում են նաեւ Տյառնընդառաջի խարույկը», -֊ ասում է Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սարկավագ Ավետիք Հովհաննիսյանը:
Փետրվարի 13-ի երեկոյան Հայաստանում նշվում է նաեւ Տրնդեզը: Ազգագրագետները Տրնդեզը կապում են գարնան գալստյան հետ` տոնը համարելով Նոր տարվա մի տարբերակ: Բոլոր նորապսակների բակերում կրակ են վառում, հավաքվում են հարազատներով ու ընկերներով, փոխանակում նվերներ ու թռչում կրակի վրայով: «Կրակ վառելու ավանդույթն էլ կապվում է արեւի կամ կրակի պաշտամունքի հետ: Փաստորեն տոնի արմատները շատ հին են», - ասում է ազգագրագետ Գայանե Շագոյանը:
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը Տյառնընդառաջը հռչակել է նորապսակների օրհնության օր` սրանով, կարծես, միավորելով Տրնդեզն ու Տյառնընդառաջը: Նորապսակները Տյառնընդառաջի պատարագից հետո գալիս են եկեղեցի ու ստանում օրհնություն:
Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ամեն տարի հարյուրավոր պսակադրության արարողություններ են կատարվում: Եկեղեցին մինչեւ փետրվարի 14-ը զանգահարում է բոլոր այն նորապսակներին, ովքեր պսակադրվել են այստեղ ու հրավիրում է Տյառնընդառաջի պատարագի:
Նանե Սահակյան
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)