Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վերջին մեկ ամսվա ընթացքում 4 տեղով բարձրացել է ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակում` 85-րդ հորիզոնականից հասնելով 81-րդը: Միաժամանակ, Հայաստանը հունվարին ՖԻՖԱ-ի հրապարակած ցուցակի համեմատ կորցրել է 3 վարկանիշային միավոր:
Փետրվար ամսվա ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակում Հայաստանը ընդհուպ մոտեցել է Վրաստանին, որի ազգային հավաքականը 80-րդն է եւ Հայաստանի թիմին գերազանցում է ընդամենը մեկ վարկանիշային միավորով:
Ադրբեջանը ցուցակում նահանջել է 6 տեղով եւ հայտնվել է 122-րդ հորիզոնականում:
ՖԻՖԱ-ի նոր վարկանիշային ցուցակի առաջին երեք տեղերը զբաղեցնում են, համապատասխանաբար, Արգենտինան, Բրազիլիան եւ Իտալիան: Առաջին տասնյակում են նաեւ Իսպանիան, Գերմանիան, Չեխիան, Ֆրանսիան, Պորտուգալիան, Հոլանդիան եւ Հունաստանը:
Հայաստանի հավաքականի նոր մարզիչը` դանիացի Յան Պոուլսենը թիմը գլխավորել է հունվարի վերջին: