Մատչելիության հղումներ

Սաուդյան Արաբիայում արգելվել է վարդերի վաճառքը


«Հաճախ մենք ծաղկեփնջերն առաքում ենք կեսգիշերին կամ վաղ առավոտյան, որպեսզի կասկածանք չհարուցենք», - թերթին հայտնել է մի ծաղկավաճառ:

Սաուդյան Արաբիայի բարոյական նորմերի պահպանման համար պատասխանատու կոմիտեն արգելել է սիրահարների տոնին առնչվող իրերի վաճառքը, քանի որ երկրի իշխանությունները Սուրբ Վալենտինի եւ ոչ մահմեդական այլ տոների նշումը մեղք են համարում:

Ի դեպ, Սաուդյան Արաբիայում ամուսնանալու, աշխատելու կամ կրթություն ստանալու համար կինը ստիպված է ստանալ տղամարդու` հոր, խնամակալի կամ ամուսնու թույլտվությունը:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG