Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախկին անդամ Լեւոն Չախմախչյանի գործով դատավարությունը այսուհետ տեղի կունենա քննչական մեկուսարանում, որտեղ նա պահվում է: Նման որոշում է կայացրել Մոսկվայի դատարանը` պատճառաբանելով, թե մեկուսարանում մեղադրյալին բժշկական օգնություն ցույց տալն ավելի հեշտ է:
Մինչեւ օրս Մոսկվայի քաղաքային դատարանի նիստերը բազմիցս հետաձգվել էին՝ Չախմախչյանի վատառողջության պատճառով: Առաջին նիստը մեկուսարանում տեղի է ունեցել այսօր:
Դաշնության խորհրդի նախկին անդամը մեղադրվում է առավել խոշոր չափերի գույքի հափշտակության մեջ: