«Դեպքերը դասավորվեցին այնպես, ինչպես ես կարծում էի», - ասաց Հայաստանի նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանը` կիրակի օրը «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով այն փաստը, որ սահմանված ժամկետում նախագահի թեկնածուներից ոչ մեկը ինքնաբացարկ չհայտնեց:
«Ես վստահ էի, որ որեւէ մեկը որեւէ մեկին չէր միանալու, ես վստահ էի, որ գնալու ենք ընտրությունների 9 թեկնածուներով», - հայտարարեց վարչապետը: - «Ուղղակի վստահ էի: Եվ այդ մասին ես ասել եմ երեք օր առաջ, այդ մասին ես ասել եմ հինգ օր առաջ, ասել եմ հրապարակավ` հանրահավաքների ժամանակ»:
«Որովհետեւ, ինչպես ասում են` մենք մեր հաճախորդներին գիտենք», - ամփոփեց Սերժ Սարգսյանը:
Հովհաննես Շողիկյան