Հայաստանի վարչապետ, առաջիկա նախագահական ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանը Իջեւանում, որտեղ այսօր ավարտեց իր երկօրյա նախընտրական հանդիպումները Տավուշի մարզի ընտրողների հետ, հորդորեց մարդկանց դեն նետել 20-օրյա քարոզարշավի ընթացքում ստացած «բացասական լիցքերը»` թողնելով միայն դրականը, քանի որ «չարությամբ լավ բան անելի չի կարելի»:
«Այդ չար մարդիկ են, որ խոսում են, թե իշխանությունները չեն ուզում փոփոխություններ անել, թե Սերժ Սարգսյանի ընտրվելու պարագայում փոփոխություններ չեն լինելու», - ասաց նա` շարունակելով. - «Ես համոզված եմ, որ ձեր ճնշող մեծամասնությունը այդ կարծիքին չի: Ես համոզված եմ, որ մենք կամաց-կամաց, բայց սկսել ենք շարժվել դեպի մեր ցանկացած Հայաստանը»:
Նախագահի թեկնածուն նաեւ համոզմունք հայտնեց, որ իջեւանցիները գոնե անցած տարվա ընթացքում զգացել են իրականացվող փոփոխությունները, քանի որ Իջեւանում ավելի քան 1 միլիարդ դրամի ներդրում է կատարվել` խոստանալով, որ, իր ընտրվելու դեպքում, այդ փոփոխությունները կշարունակվեն:
Սերժ Սարգսյանը խոստացավ, որ «ժողովրդի աջակցությամբ հաղթելու է ամենակատաղի թշնամուն` աղքատությանը` հավաստիացնելով, թե 2013 թվականին աղքատ մարդկանց թիվը Հայաստանում կկազմի ոչ ավելի, քան 10 տոկոս:
«Մենք պատասխանատվություն ենք կրում ե’ւ փոփոխությունների համար, ե’ւ խոստումների համար», - հայտարարեց նախագահի թեկնածուն: - «Փետրվարի 19-ին դուք ընտրելու մարդու, դուք ընտրելու են ծրագիր, դուք ընտրելու են այն միջավայրը, որտեղ ուզում եք ապրել: Ես կոչ եմ անում շատ պատասխանատու մոտենալ այդ պրոցեսին»:
Ռուբեն Մելոյան, Իջեւան