Ցմահ ազատազրկման դատապարտված Էմիլ Չիվթչյանը, Արթուր Քոչարյանը եւ Գեորգի Խանամիրյանը, որոնք հունվարի 29-֊ին հացադուլ էին հայտարարել, այսօր հրաժարվել են հացադուլից:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի մամլո քարտուղար Արսեն Բաբայանը, չորրորդ դատապարտյալը՝ Հայկ Թորոսյանը, որը միացել էր նրանց հացադուլին, այն դադարեցրել էր փետրվարի 5-֊ին:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող չորս բանտարկյալները, որոնք ծանրացուցիչ հանգամանքներում սպանություններ են կատարել 2003-֊ից մինչեւ 2005 թվականները, հացադուլ էին հայտարարել` բողոքելով իրենց նկատմամբ սահմանված պատժի խստությունից:
Նրանց առողջական վիճակը բավարար է:
Հովհաննես Շողիկյան