Մատչելիության հղումներ

Չինաստանում նոր տարի են տոնում


Մեկուկես միլիարդ չինացիների հետ այս տոնը նշում են նաեւ Հայաստանում բնավող չինացները, ովքեր այստեղ եկել են 1992 թվականին Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստստելուց հետո:

Հայաստանում Չինաստանի դեսպանատան կցորդ Բայ Սյաումինը երեկ նշել է Նոր տարին այստեղ բնակվող չինացիների հետ. - «Երեկ մենք հավաքվեցինք այստեղ, ուրախացանք, կերանք պելմենի եւ ըմպեցինք նաեւ կոյնակ»:

Նոր տարուն Չինաստանում ընդունված է զարդարել տունը: Հնում տան մուտքի երկու կողմերին փակցնում էին թերթիկներ` բարեմաղթանքներով. դրանք առողջության, հաջողության, հաջող ամուսնության եւ հարստության բարեմաղթանքներ էին: Այդ ավանդույթը պահպանվել է մինչ օրս: Կազմակերպվում է նաեւ հրավառություն:

Նոր տարվա սեղանն ավանդաբար ճոխ է լինում, իսկ ավանդական ուտեստը պելմենին է: Ի դեպ ռուսական ճաշատեսակ համարվող այդ ուտեստը իրականում հենց չինական ծագում ունի: Պելմենին ձեւով հիշեցնում է ոսկու եւ արծաթե դրամներ եւ խորհրդանշում հարստություն: Ավանդաբար դրանցից մեկի մեջ մետաղադրամ են դնում, որը գտնողին այդ տարի հաջողություն է սպասում:

Հնում տոնը տեւում էին բավական երկար` նորալուսնից մինչեւ լիալուսին` 15 օր: Տոնի վերջին օրը չինացիները նշում էին «Լապտերների օրը». այն այս տարի նշվելու է փետրվարի 26-ին:

Այժմ, իհարկե, տոներն այդքան երկար չեն տեւում, սակայն Չինաստանում նոր տարվա տոների համար նախատեսվում է 7 հանգստյան օր:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG