Հայաստանի գլխավոր դատախազությունում եւ իրավապահ մարմիններում, փետրվարի 5-ի դրությամբ, ընտրախախտումների վերաբերյալ մուտքագրվել է 31 հաղորդում, ուսումնասիրվել է մամուլի 40 հրապարակում, հարուցվել է 5 քրեական գործ:
Այս տվյալները «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանը:
Հարցին, թե կան արդյո՞ք հաղորդումներ անձնագրեր կամ անձնագրային տվյալներ հավաքելու մասին, Տռուզյանը պատասխանեց. - «Այդ կարգի հրապարակումներ կան մամուլում, եւ դրանց ընթացք տրվել է: Սակայն առայժմ չկա մի դեպք, որով հիմնավորված լինի»:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազատրյանի ստորագրությամբ այսօր տարածվել է հայտարարություն քաղաքացիներից անձնագրային տվյալներ հավաքելու վերաբերյալ, որում ասված է. - «Անձնագրային տվյալների հավաքագրումը որեւէ կերպ չի կարող ազդել ընտրողի ազատ կամարտահայտության վրա կամ ընտրական գործընթացի խաթարման հիմք հանդիսանալ»:
Գարեգին Ազարյանը կոչ է անում ընտրողներին «անձնագրային տվյալներով հետաքրքրվող անձանց նման անհարկի տեղեկություններ չտրամադրել»:
Կարինե Քալանթարյան