Երեքշաբթի օրը Հրազդան քաղաքում նախընտրական քարոզարշավի շրջանակներում ընտրողների հետ հանդիպմանը «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ շուտով կհրապարակի տեղեկություններ նոր` «արտառոց կողոպուտի» վերաբերյալ, որ իշխանությունները պատրաստվում են կիրառել ընտրություններից հետո, ինչը կբերի «մեկ կոնկրետ ոլորտում կտրուկ թանկացման»:
Այլ մանրամասներ այդ առնչությամբ նախագահի թեկնածուն չհրապարակեց, սակայն բացատրեց, թե ինչու են բոլոր ընտրություններից հետո բարձրանում գները:
«Գները թանկանում են, որովհետեւ իշխանության վերարտադրման մեխանիզմ է Հայաստանում դիտարկվում` աղքատության մեջ պահել ամբողջ ժողովրդին եւ ընտրությունների նախաշեմին փորձել մի քանի հազար դրամով նրանց ձայները գնել», - հայտարարեց Բաղդասարյանը` կոչ անելով չվաճառել իրենց ձայները:
Հակադարձելով նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե Բաղդասարյանի` իրեն սպառնալու մասին հնչեցրածը «նախընտրական տրյուկ է», վերջինս ասաց. - «Ուրեմն` հենց իր ասած բառերն են ուղիղ նախընտրական տրյուկներ»:
Խոսելով քաղաքական այլ ուժերի հետ բանակցությունների եւ հնարավոր միավորումների մասին` Արթուր Բաղդասարյանը ասաց, որ այս պահին իրենք բանակցությունների մեջ են մի շարք քաղաքական ուժերի հետ եւ հանրությանը տեղյակ կպահեն դրանց արդյունքների մասին:
«Միանշանակ է, որ այսօր օրեցօր ավելի ու ավելի շատ մարդիկ, ավելի ու ավելի շատ կազմակերպված ուժեր հասկանում են Հայաստանում համակարգային փոփոխություններ անելու անհրաժեշտությունը», - հավելեց նա:
Աննա Սաղաբալյան