Հայաստանի գլխավոր դատախազությունը այսօր դիմել է նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանին՝ խնդրելով տրամադրել «ինչ-որ անձանց կողմից ընտրակաշառքներ բաժանելու վերաբերյալ իր տրամադրության տակ գտնվող նյութերը»:
«2008 թվականի փետրվարի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, Lragir.am ինտերնետային թերթի համաձայն, Բաղդասարյանը հայտարարել է, որ «տեղի է ունենում վարչական ռեսուրսի բիրտ կիրառում, արդեն իսկ բաժանվում են ընտրակաշառքներ, հավաքվում են անձնագրեր, կազմվում են ինչ-որ ցուցակներ» եւ որ ինքը տիրապետում է ընտրակաշառք բաժանող անձանց տվյալների եւ մի պետական պաշտոնյայի կողմից հանցագործություն կատարելու փաստը արձանագրող տեսաերիզի», - ասված է Գլխավոր դատախազության ինտերնետային կայքում տեղադրված հաղորդագրությունում: - «Նկատի ունենալով, որ հայտարարությունը պարունակում է հաղորդում ինչ-որ անձանց կողմից հանցագործություններ կատարելու մասին՝ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը դիմել է Արթուր Բաղդասարյանին՝ ներկայացնել հիշատակված նյութերը՝ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի երկրորդ մասի «հանցագործությունների մասին հաղորդումներ հրապարակած կամ ըստ պատկանելիության ուղարկած լրատվության միջոցները, ինչպես նաեւ այդ հաղորդումների հեղինակները պարտավոր են հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի պահանջով ներկայացնել հանցագործության մասին հաղորդումը հաստատող՝ իրենց մոտ եղած նյութերը»: