Հնում այս օրը ընդունված էր դիմակավորվել եւ անել ու ասել սրտի ուզածը, այն, ինչ ողջ տարվա ընթացքում չես համարձակվի անել: Այդ օրը կարելի էր խախտել վարվելաձեւի բոլոր կանոններն ու նորմերը, թույլատրված էր առանց վախենալու ասել ճշմարտությունը:
«Սկսել ա» շարժման նախաձեռնողները Բարեկենդանի այս ակցիան անվանել էին նաեւ «Անազատ մարդու դիմակահանդես»: «Սկսել ա» - ի անդամներից Սեդա Գրիգորյանն ասում է. - «Կարծում եմ, մեր ազատությունը հաճախ է սահմանափակվում կամ ճնշվում: Շատերը ասում են` ոչ ոք ձեռքդ ու ոտքդ չի շղթայել, բայց իրականում կան բազմաթիվ անտեսանելի շղթաներ, որոնց դեմ ենք մենք այսօր ելնում»:
Քանի որ նախագահական ընտրությունները մոտ են, «Սկսել ա»-ի անդամները չշրջանցեցին նաեւ այդ իրադարձությունը` թագավորի ընտրություններ կազմակերպելով: «Սկսել ա» նախաձեռնության անդամներից Միքայել Հովհաննիսյանը ասում է, որ Բարեկենդանին թագավոր ընտրելու սովորույթը գալիս է հնուց եւ դա ոչ թե քաղաքական, այլ զուտ քաղաքացիական ակցիա է:
Տաթեւիկ Լազարյան