Կապանում երեկ փակվել է նախագահի թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի միակ նախընտրական շտաբը:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Կապանում Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ռոման Նավասարդյանը, մարզային ոստիկանության ներկայացուցիչները, ներխուժելով շտաբի տարածք, ստիպել են անմիջապես լքել այն, քանի որ «սեփականատերը այլեւս չի ցանկանում վարձակալության տալ իր տարածքը»:
Նավասարդյանը ասաց, որ նշված տարածքը, որը առաջին հարկում գտնվող բնակարան է, իրենք վարձակալել էին երկու ամսով, գումարը վճարել էին, ուստի ոստիկաններն իրավունք չունեին իրենց վտարելու: Նրա կարծիքով, տարածքի տերերին ճնշման են ենթարկել, ու վերջիններս դիմում են գրել ոստիկանություն` խնդրելով իրենց տարածքը ազատել:
«Այսօր միլիցիայի վարչության պետի երկու տեղակալներով, Կապանի միլպետով, 15 միլիցիոներներով ներխուժել են մեր օֆիսը` քաղաքացու հետ միասին, որ խնդրում ենք ազատեք մեր տարածքը», - պատմեց Նավասարդյանը:
Ավելի ուշ Նավասարդյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե «դիմել են ֆիզիկական ուժի». - «Ոստիկանության մարզային վարչության պետի տեղակալ Խաչատրյան, Ավետիսյան, Կապանի միլպետ Գեւորգյան, մի տասնհինգ հոգով»:
Նա հավելեց, որ թեեւ տարածքի սեփականատերը համաձայն է եղել մի քանի օր ժամանակ տալ` տարածքը ազատելու համար, ոստիկանները պահանջել են տարածքը լքել անմիջապես:
«Լեւոն Տեր-Պետրոսյանի միակ շտաբը Կապանում արդեն փակված է», - շարունակեց Ռոման Նավասարդյանը: - «Հիմա մենք աշխատելու հնարավորություն չունենք»:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով ասաց, որ տեղյակ չէ միջադեպի մասին` խոստանալով հարցերին պատասխանել հաջորդ օրը:
Կատարվածի մանրամասներին տեղյակ չէր նաեւ Կապանի քաղաքապետ, հանրապետական Արմեն Կարապետյանը: Նա, սակայն, վստահեցրեց, որ իրենց քաղաքում հավասար պայմաններ են ստեղծված բոլոր թեկնածուների համար` առաջարկելով անձամբ օգնել Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին շտաբի համար նոր տարածք գտնելու հարցում:
Ռուզաննա Ստեփանյան