Այս ձմեռ «Շտապ օգնություն»-֊ը աշխատում է գերծանրաբեռնված: Ըստ իրենց վիճակագրական տվյալների՝ օրական ստանում են միջին հաշվով 450-490 կանչ: Այս ցուցանիշը համեմատած անցյալ տարվա հետ բարձր է: Մեծացել է հատկապես նեղ մասնագետների պահանջը, որովհետեւ մեծացել է խրոնիկական, սրտանոթային եւ հիպերտոնիկ հիվանդություններ ունեցողների կանչերի թիվը:
Ձմռանը նաեւ ավելացել են կանչերը բարձր ջերմության գանգատներով: Քանի որ դպրոցներում դասերը դեռ չեն սկսվել, դպրոցահասակ երեխաների համար կատարված կանչերի քանակը բավականին փոքր Է:
Ձմռանը ավելանում են նաեւ ցրտահարության դեպքերը: «Շտապ բուժօգնություն» ընկերության տնօրենի տեղակալ Նունե Ժամկոչյանն ասում է, որ մարդիկ ցրտահարվում են, որովհետեւ ժամանակին չեն հասկանում վտանգը, չեն կրում գլխարկներ ու չեն օգտագործում ձեռնոցներ:
Տոնական օրերին հնացած մթերքից թունավորված մարդկանց թիվը այս տարի նվազել է:
Այս ձմեռ շատ է գազի արտահոսքից թունավորված երեւանցիների թիվը: Օրինակ, Ֆրիկի փողոցից հունվարի 21-ին ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 3 մարդ: Դեռ հունվարը չի ավարտվել, բայց արդեն 40 կանչ է գրանցվել շմոլ գազի արտահոսքի պատճառով: Նման դեպքերում թունավորվում են տան բոլոր բնակիչները, ինչը շատ վտանգավոր է, քանի որ ուշաթափությունների դեպքում օգնություն կանչող չի լինում:
Նունե Ժամկոչյանի կարծիքով, ձմռան ցրտերի պատճառով շատերը գիշերները չեն անջատում գազի վառարանները, ինչը գազի արտահոսքի պատճառ է դառնում: «Շտապ օգնության» բժիշկները նկատել են, որ թեթեւ թունավորում ստացած քաղաքացիները կտրականապես հրաժարվում են գնալ հիվանդանոց ու գոնե մեկ օր հսկողության տակ լինել:
Նանե Սահակյան