Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Գերտ-Հինրիխ Արենսին:
Նշելով, որ երկրի համար չափազանց պատասխանատու ժամանակահատված է, նախագահը մեծ կարեւորություն է տվել դիտորդական առաքելության աշխատանքին:
«Մենք շահագրգռված են անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ եւ փորձել ենք կազմակերպական առումով անել հնարավոր ամեն ինչ», - ասել է Ռոբերտ Քոչարյանը:
Նա դիտորդական առաքելությունից ակնկալել է լուրջ համագործակցություն, որի նպատակը պետք է լինի լավ ընտրությունների անցկացումը: Նախագահը, միաժամանակ, ցանկություն է հայտնել, որ յուրաքանչյուր ահազանգ, տեղեկատվություն մինչեւ արձանագրվելը մանրակրկիտ ստուգվի:
Դեսպան Արենսը եւս գործակցության պատրաստակամություն է հայտնել: Նա համառոտակի ներկայացրել է երկարաժամկետ եւ կարճաժամկետ դիտորդական առաքելությունների կողմից իրականացվելիք աշխատանքը:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Ռոբերտ Քոչարյանը պարզաբանումներ է տվել նաեւ դիտորդական առաքելության ղեկավարի բարձրացրած խնդիրների վերաբերյալ: