Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ երեկոյան ավարտեց մարտի 2-ին անցկացվելիք նախագահական ընտրություններում առաջադրվող թեկնածուների փաստաթղթերի ընդունումը: Երկրի նախագահի պաշտոնի համար պայքարելու հայտ են ներկայացրել 5 գործիչներ:
Առաջադրվել են իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածու, առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, Lիբերալ դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը, նախկին վարչապետ, Ժողովրդա-դեմոկրատական միության ղեկավար Միխայիլ Կասյանովը եւ Ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Անդրեյ Բոգդանովը:
Ռուսաստանի օրենսդրության համաձայն` թեկնածուների գրանցումը պետք է ավարտվի 10 օրից ոչ ուշ:
«Հունվարի 27-ին կհրապարակենք այն գործիչների ցանկը, որոնց անունները կգրվեն քվեաթերթիկներում», - հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովը:
Այսօրվա դրությամբ, հանձնաժողովը պաշտոնապես գրանցել է երկու թեկնածուի` Գենադի Զյուգանովին եւ Վլադիմիր Ժիրինովսկուն, որոնք դեռ դեկտեմբերին էին ներկայացրել առաջադրման փաստաթղթերը:
Միխայիլ Կասյանովի գրանցումը կարող է խնդիրների հանդիպել: Օրերս Մարիական հանրապետությունում քրեական գործ է հարուցվել Կասյանովի տեղական շտաբի ղեկավարի նկատմամբ. հետաքննությունը պարզել է, որ ի պաշտպանություն թեկնածուի առաջադրման Յոշկար Օլայից ներկայացված պաշտոնաթերթիկներում կեղծված է մի քանի հազար ընտրողների ստորագրություն:
Նախկին վարչապետը, հերքելով կեղծիքների հնարավորությունը, հարուցված քրեական գործը որակել է որպես դիտավորություն:
«Գործողությունները, որ իրավապահ մարմինները ձեռնարկել են մեր տարածաշրջանային շտաբների ղեկավարների նկատմամբ, վախեցնելու նպատակ են հետապնդում», - հայտարարել է Կասյանովը եւ վստահեցրել. - «Բայց մեր ակտիվիստները չեն վախենում, եւ նրանց վրա նման զրույցները կամ ուղղակի ճնշումները որեւէ ազդեցություն չեն թողնում»:
Նախկին վարչապետի համոզմամբ` ԿԸՀ-ն որեւէ հիմք չունի իրեն չգրանցելու. - «Մենք հավաքել ենք 2 միլիոն 67 հազար ստորագրություն` 77 տարածաշրջաններից, ինչը, մեր մասնագետների կարծիքով, իդեալական է»:
Կասյանովը եւ Բոգդանովը, ի տարբերություն մյուս երեք թեկնածուների, որոնք առաջադրված են Պետդումայում ներկայացված կուսակցությունների կողմից, ինքնաառաջադրվել են, ինչի համար պետք է ԿԸՀ ներկայացնեին աջակիցների 2 միլիոնից ոչ պակաս ստորագրություններ:
Կասյանովը նաեւ հայտարարել է, որ ոչ մի դեպքում չի հրաժարվի նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրությունից:
Իրինա Հովհաննիսյան, Պրահա