Մատչելիության հղումներ

Դմիտրի Ռոգոզինը՝ Ռուսաստանի ներկայացուցիչ ՆԱՏՕ֊-ում


Դմիտրի Ռոգոզինը, որը երկար տարիներ զանազան պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանի Պետդումայում, այսօր նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով նշանակվել է ՆԱՏՕ-֊ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ:

45-֊ամյա Ռոգոզինը հայտնի է որպես ակտիվ քաղաքական գործիչ: Վերջին տարիներին նա գլխավորում էր «Ռոդինա» կուսակցությունը:

ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ի վկայությամբ՝ միաժամանակ Պուտինը ՆԱՏՕ-֊ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնից ազատել է Կոնստանտին Տոցկուն, որը պաշտոնավարում էր 2003 թվականից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG