Մատչելիության հղումներ

Սարկոզիի հարաբերությունները նախկին մոդելի հետ «լուրջ են»


Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, թե «լուրջ» հարաբերություններ ունի իտալուհի նախկին մոդել Կարլա Բրունիի հետ:

Մամուլի ասուլիսում մեկնաբանելով «Ժուռնալ դյու Դիմանշ» հանդեսի հրապարակումը, որ Սարկոզին Բրունիի հետ կարող է ամուսնանալ արդեն փետրվարին, Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, թե «հանդեսը չէ, որ պետք է օր նշանակի»:

Նիկոլա Սարկոզին եւ նրա նախկին կինը` Սեսիլիան, ամուսնալուծվել են անցած տարվա հոկտեմբերին:

Ֆրանսիայի նախագահին մամուլը քննադատում է երկրի ներքին խնդիրներին քիչ ուշադրություն դարձնելու եւ Բրունիի հետ սիրավեպով չափից շատ տարված լինելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG