Այսօր Բեթղեհեմում` Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տաճարում, հայ եւ հույն հոգեւորականների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի մասնակիցները նույնիսկ դիմել են ավելների եւ քարերի օգնությանը:
Տաճարի տարածքը բաժանված է երեք մասի, որոնք տնօրինում են, համապատասխանաբար, Հռոմի կաթոլիկ, Հույն ուղղափառ եւ Հայ առաքելական եկեղեցիների հոգեւորականները:
Ծեծկռտուքը առաջացել է, երբ հունվարի սկզբին Հայ առաքելական եւ Ուղղափառ եկեղեցիներում նշվող Սուրբ Ծննդյան տոնից առաջ տաճարը մաքրելու համար մի քանի տասնյակ հոգեւորականներ եւ մաքրողներ հավաքվել են սրբավայրում, եւ հույներից ոմանք անցել են Հայ եկեղեցու տնօրինած տարածքը:
«Ասոշիեյթեդ փրես» գործակալության վկայությամբ, ծեծկռտուքին մասնակցել են շուրջ հինգ տասնյակ հույներ եւ երեք տասնյակ հայեր:
Պաղեստինցի ոստիկաններին հաջողվել է մահակների եւ վահանների օգնությամբ իրարից բաժանել կռվողներին:
Չորս մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել: