«Կոսովոյի անկախացման դեպքում Սերբիան պետք է վերանայի հարաբերությունները Արեւմուտքի հետ եւ բացառի կապերի սերտացումը ՆԱՏՕ-ի հետ». - սա էր Սերբիայի խորհրդարանում երեկ կազմակերպված լսումների ընթացքում հնչած հիմնական միտքը:
Սերբ պատգամավորներն ու պաշտոնյաները լուրջ քննադատության են ենթարկել Կոսովոյի խնդրում Արեւմուտքի, նախեւառաջ` պաշտոնական Վաշինգտոնի որդեգրած դիրքորոշումը:
«Միացյալ Նահանգները որոշել են, որ բանակցելու կարիք այլեւս չկա: Ավելին, ամերիկացիները հանգել են եզրակացության, թե Կոսովոյի խնդիրը, որով արդեն իսկ զբաղվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, պետք է դուրս բերվի այս կառույցի իրավասության շրջանակից», - խորհրդարանականներին դիմելով` հայտարարել է Սերբիայի վարչապետ Վոիսլավ Կոշտունիցան:
Կոշտունիցան նոր է վերադարձել Նյու Յորքից, որտեղ անցած շաբաթ կայացավ սերբ - ալբանական բանակցությունների հերթական անարդյունք փուլը:
Դեռ Միացյալ Նահանգներում Սերբիայի վարչապետը հանդես էր եկել մի շարք կտրուկ հայտարություններով, մասնավորապես` թե «Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը կամ ՄԱԿ-ի` նախկինում ընդունված բանաձեւերի անտեսումը կարող է հանգեցնել նրան, որ միջազգային այս կառույցը հայտնվի խորը ճգնաժամում»:
Խորհրդարանական լսումների ժամանակ Կոշտունիցան ուղղակիորեն մեղադրել է Միացյալ Նահանգներին` ասելով, թե «ժամանակին Ամերիկան ազատության խորհրդանիշն էր, այսօր, սակայն, ԱՄՆ-ը հանդես է գալիս ուժի դիրքերից»:
Սերբիայի նախագահ Բորիս Թաջիչն էլ, նշելով, թե Բելգրադն ամեն ինչ պետք է անի` Կոսովոն չկորցնելու համար, միաժամանակ ընդգծել է, որ Կոսովոյի հակամարտության պատճառով սերբերը չպետք է բաց թողնեն նաեւ եվրոպական ընտանիքին անդամակցելու հնարավորությունը:
Ավելի վաղ Եվրամիությունը պաշտոնական Բելգրադին յուրատեսակ գործարք էր առաջարկել` Կոսովոյի անկախացմանը չխոչընդոտելու դիմաց Սերբիային խոստանալով Եվրամիությանը անդամակցության արագացված գործընթաց: Սա լուրջ վրդովմունք էր առաջացրել հատկապես սերբ ազգայնականների շրջանում:
Երեկվա խորհրդարանական քննարկումների ժամանակ Սերբիայի ռադիկալ կուսակցության ղեկավար Տոմիսլավ Նիկոլիչը երաշխիքներ է պահանջել իշխանություններից, որ պաշտոնական Բելգրադը նման գործարքի երբեք չի գնա:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա