2008 թվականը Հայաստանին կարեւոր հնարավորություն կընձեռի ի ցույց դնել իր հավատարմությունը ժողովրդավարական ուղուն` միջազգային չափանիշներին համապատասխանող նախագահական ընտրություններ անցկացնելու միջոցով: Այդ մասին ասված է հայ ժողովրդին Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի հղած ամանորյա ուղերձում:
«Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել այս կարեւոր հարցում», - վստահեցնում է ամերիկացի դիվանագետը:
«Հայացք նետելով դեպի 2008 թվականը` ցանկանում եմ հավաստիացնել, որ Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանին, որ արդեն հասնում է շուրջ 2 միլիարդ դոլարի, կշարունակվի: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանին թե՛ կուռ ժողովրդավարության հաստատման, թե՛ կենսունակ տնտեսության կայացման աշխատանքներում, որի պտուղները կվայելի երկրի ողջ բնակչությունը», - ասված է ուղերձում, որը տրամադրել են Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ջոզեֆ Փենինգթոնը շնորհակալություն է հայտնում Հայաստանի ժողովրդին «բարեկամության եւ այն նվիրման համար, որ շարունակաբար դրսեւորվում է Հայաստանի ու Միացյալ Նահանգների կուռ կապերն ամրապնդելու հարցում», ինչպես նաեւ երախտագիտություն` «այն արտակարգ ջերմ ու հյուրընկալ վերաբերմունքի համար, որ հայ ժողովուրդը ցուցաբերում է ինձ, ամերիկյան դեսպանության իմ գործընկերներին եւ Հայաստանում գտնվող ամերիկացիներին»:
«Մեզ համար պատիվ է ապրել եւ աշխատել Հայաստանում, մի երկրում, որ անկախացումից ի վեր շատ բաների է հասել ու ապագայում նորանոր նվաճումների անսահմանափակ ներուժ ունի», - իր ամանորյա ուղերձում գրում է Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատարը: