Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր հրամանագիր է ստորագրել 2007 թվականի պետական մրցանակներ շնորհելու մասին:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, գրականության եւ հրապարակախոսության ոլորտում այս տարվա պետական մրցանակը շնորհվել է Դավիթ Հովհաննեսին` «Նոր քրոնիկոն» գրքի համար:
Երաժշտության ոլորտում պետական մրցանակ է շնորհվել Ռուբեն Սարգսյանին` «Ինչ որ մնաց», «Դեր Զորը վերապրածի խոստովանանքը», «Ի շրջանս յուր», «Պատարագ ուրվականի համար» նվագախմբային ստեղծագործությունների շարքի համար:
Կերպարվեստի ոլորտում 2007 թվականի պետական մրցանակը շնորհվել է Փարավոն Միրզոյանին` գեղանկարչական շարքի (Հայաստանին նվիրված բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ, ֆիգուրատիվ ազատ հորինվածքներ) համար:
Ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտում պետական մրցանակին արժանացել են ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը եւ Ռոլանդ Մարտիրոսյանը, ճարտարագետ Հենզել Հակոբյանը, «Հորիզոն 95» շինարարական կազմակերպության տնօրեն Գագիկ Գալստյանը եւ նույն կազմակերպության տեղամասի պետ Արծրուն Սերգոյանը` Երեւանի քաղաքապետարանի շենքի համար: