Հայաստանի նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը երեկ հայտարարել է, թե Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի հայտարարությունն իր մոտ տարակուսանք է առաջացրել:
«Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում եվրոպացի դիվանագետն ասել էր, թե Հայաստանի իշխանություններն են կրում մամուլի համար «պատշաճ միջավայր» ստեղծելու պատասխանատվությունը , ընդ որում` առանց ուղղակի միջամտության:
«Պարոն Սեմնեբիի հայտարարությունն ինձ մոտ տարակուսանք է առաջացրել. հասկանալի չէ` ինչ միջոցներով է հնարավոր այդ պատասխանատվությունն իրականացնել: Չգիտեմ` որոնք են պարոն Սեմնեբիի հայտարարությունների դրդապատճառները, ինչպես նաեւ տեղեկությունների աղբյուրն ու գնահատականների չափորոշիչները, սակայն ակնհայտ է, որ դրանք հեռու են իրականությունից: Եթե պարոն Սեմնեբին նեղություն կրեր եւ ուսումնասիրեր Հայաստանում նախընտրական բանավեճի շիկացման սկզբնապատճառը, ապա անշուշտ կտեսներ, որ իշխանությունները գործընթացի ամենազուսպ մասնակիցն են», - «Մեդիամաքս» գործակալությանն ասել է նախագահ Քոչարյանի մամուլի խոսնակը ու հավելել. - «Ի դեպ, մենք հետեւում ենք Եվրոպայում տեղի ունեցող ընտրություններին. անկեղծ ասած, դրանցում լրատվամիջոցների «վարքագիծը» առանձնահատուկ նրբագեղությամբ չի փայլում»:
Հեղինե Բունիաթյան, Պրահա