Այսօրվանից Իսպանիայում ուժի մեջ է մտնում խորհրդարանի ընդունած որոշումը, ըստ որի ծնողներն այլեւս իրավունք չունեն ապտակել սեփական երեխաներին:
Քաղաքացիական օրենսգրքի այդ լրամշակումը ընդունվել է իշխող Սոցիալիստական բանվորական կուսակցության պատգամավորների նախաձեռնությամբ, մինչդեռ ընդդիմադիր Ժողովրդական կուսակցությունը գտնում է, որ նման որոշումը «խաթարում է ավանդական ընտանեկան արժեքները» եւ «անպաշտպան է թողնում ծնողներին երեխաների կամայականության առջեւ»:
Եվրոպայի 16 երկրներում արդեն գործում են երեխաներին ապտակելն արգելող օրենքներ:
Սակայն Մեծ Բրիտանիայի կառավարությունը հոկտեմբերին հերթական անգամ մերժեց տնային պայմաններում երեխաների մարմնական պատիժը արգելելու առաջարկը` սահմանելով, որ ապտակը թույլատրելի է, «եթե այն հետք չի թողնում երեխայի մարմնի վրա»: