Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը որոշել է դիմել դատախազություն` պահանջելով քրեական գործ հարուցել՝ կապված «Հայկական ժամանակ» թերթի հրապարակման հետ:
«Դեկտեմբերի 15֊-ին «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրվել է «Վազգեն Մանուկյանի «Մայն կամպֆ»-֊ը֊ «Իմ պայքար»֊-ը» վերնագրով մի հոդված, որն իր բնույթով եւ բովանդակությամբ հեռու է լրագրողական հրապարակում համարվելուց: Թերթն իր այդ հրապարակմամբ անցել է լրագրողական էթիկայի եւ բարոյականության բոլոր սահմանները, ինչը, ըստ իս, վիրավորական է ոչ միայն ինձ, այլեւ ընթերցողների համար: Թերթի ամբողջ հոդվածը կառուցված է ինձ անհիմն վերագրված ձեռագիր փաստաթղթի վրա»,֊ - ասված է Վազգեն Մանուկյանի հայտարարության մեջ:
«Հաշվի առնելով հարցի հրատապությունը, ինչպես նաեւ այն ցինիզմը, որով թերթը փորձել է ինձ վիրավորել, զրպարտել, ինչպես նաեւ հասարակությանը կեղծ տեղեկատվություն մատուցել, ես ստիպված եմ դիմել դատախազությանը՝ պահանջելով քրեական գործ հարուցել իմ անձը վիրավորելու եւ զրպարտելու փաստերով»,֊ - նշել է ընդդիմադիր գործիչը, որի թեկնածությունն առաջադրվել է առաջիկա նախագահական ընտրություններում:
«Հայկական ժամանակ»֊-ը իր հոդվածում պնդում է, թե 1996 թվականին Ազգային ժողովրդավարական միության գրասենյակից առգրավվել է Վազգեն Մանուկյանի հեղինակած մի փաստաթուղթ, որում նկարագրված է իշխանությունը բռնի ուժով տապալելու սցենարը: