Բուքինգհեմի պալատից ստացած հաղորդագրության համաձայն, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Էլիզաբեթ Երկրորդը 8-րդ անգամ տատիկ է դարձել:
Երեկ երեկոյան տեղական ժամանակով ժամը 16:20-ին Սուրրեյի կոմսության «Ֆրիմլի Փարք» հիվանդանոցում արու զավակ է ունեցել թագուհու կրտսեր որդու՝ արքայազն Էդվարդի կինը՝ Ուեսսեքսի դքսուհի Սոֆին:
Բուքինգհեմի պալատի տարածած հաղորդագրության համաձայն, «Էդվարդը եւ Սոֆին անչափ երջանիկ են, նրանց ուրախությունը կիսում են թագուհի Էլիզաբեթ Երկրորդը եւ նրա ամուսինը՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպը»:
«Գարդիան» պարբերականը հաղորդում է, որ 42-ամյա Սոֆին կեսարյան վիրահատությամբ է ծննդաբերել: Նա բարվոք առողջական վիճակում է, սակայն մի քանի օր կմնա հիվանդանոցում: Էդվարդը եւ Սոֆին նաեւ դուստր ունեն. Լուիզա Ուինձորը ծնվել է 2003 թվականին:
Արմեն Քոլոյան, Պրահա