Մատչելիության հղումներ

Սամվել Ֆարմանյան. «Եկել ենք, որ թթվածին մատակարարենք»


«Մենք ենք այն երիտասարդ ուժը, որը վրա հասավ քաղաքական դաշտ թթվածին մատակարարելու համար», - ասաց նա եւ խուսափեց այն հարցից, թե արդյո՞ք ՀՀԿ-ն էլ թթվածնի կարիք ունի:

ՄԻԱԿ-ին անհանգստացնում են Ղարաբաղի հարցը, ստվերային տնտեսությունը, երիտասարդ ընտանիքներին աջակցելը եւ բազմաթիվ այլ հարցեր:

«Հանրապետության գործող նախագահը չի լուծել դրանք», - ասում է Ֆարմանյանը: Բայց արդյո՞ք վարչապետը պատասխանատու չէ այսօրվա չլուծված խնդիրների համար:

«Մենք մեր հայացքը միայն դեպի ապագան ենք ուղղում, չենք ցանկանում պատմություն ուսումնասիրել», - հակադարձեց ՄԻԱԿ նախագահը:

Նա նշեց, որ 3-րդ նախագահը պետք է ընդօրինակի նախորդների դրական կողմերը:

ՄԻԱԿ-ի անդամների խոսքով, իրենք են ներկայացնում երիտասարդության շահերը քաղաքական դաշտում: Ի դեպ, նույն բանն է հայտարարում նաեւ Հայաստանի երիտասարդական կուսակցությունը ու նույնպես սատարում վարչապետի թեկնածությունը:

«Եթե ուզում եք համոզվել, որ մենք իրոք գործող եւ մեր երկրի ապագայի համար անհանգստացող քաղաքական ուժ ենք, ապա ամեն ուրբաթ կարող եք գալ մեր հավաքներին, քննարկումներին եւ համոզվել:
Վերջում ձեզ սպասում է հաճելի հյուրասիրություն», - հավելեց Սամվել Ֆարմանյանը:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG