Մատչելիության հղումներ

Օլի Ռեն. «Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ որոշումը հետաձգվել է մինչեւ գարնան սկիզբը»


Կոսովոյի վերջնական կարգավիճակի վերաբերյալ որոշումը հետաձգվել է մինչեւ գարնան սկիզբը: Այդ մասին այսօր հայտնել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենը:

«Կոսովոյի հարցի վերջնական լուծումը կհետաձգվի մինչեւ վաղ գարուն»,֊ - ասել է Ռենը ֆիննական թերթերից մեկին տված հարցազրույցում:

«Ռոյթերզ»-֊ը փաստում է, որ այսպիսով Եվրամիության անդամները վճռել են չհստակեցնել Կոսովոյի կարգավիճակը մինչեւ Սերբիայում հունվարի 20-֊ին կայանալիք նախագահական ընտրությունները:

Ենթադրվում է, որ վերջնական որոշումը կարող է կայացվել Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների հավաքում, որը կկայանա Սլովենիայում մարտի 28֊-29-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG