«Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի թղթակից Իլգար Նասիբովը երեկ ձերբակալվել է Նախիջեւանում եւ տարվել անհայտ ուղղությամբ:
42-ամյա լրագրողին, որի դեմ չենթարկվելու եւ իրեն վիրավորանք հասցնելու բողոք է ներկայացրել տեղական ոստիկանապետը, դատարան էին հրավիրել` իբր գործը փակելու վերաբերյալ փաստաթղթեր ստորագրելու, սակայն նրա ժամանելուն պես դատավորը, խախտելով պահանջվող նորմերը, առանց փաստաբանի ներկայության, եռամսյա նախնական կալանք է սահմանել:
Նասիբովի կինը` Մելահաթ Նասիբովան, ով նույնպես «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից է, տեղեկացրել է, որ նույն օրը ոստիկանությունը ներխուժել է իրենց տուն, խուզարկություն է կատարել եւ բռնագրավել իր համակարգիչն ու արխիվները:
«Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեֆ Գեդմինը Նասիբովին անհապաղ ազատ արձակելու կոչ է արել:
Իլգար Նասիբովն Ադրբեջանում ձերբակալված տասներորդ լրագրողն է:
Ռուզան Խաչատրյան