Փաստաբան Կարեն Զադոյանը նշեց, որ գիտաժողովի շնորհիվ չորս տարվա ընթացքում Երեւանի տարբեր բուհերի ուսանողներ եւ շրջանավարտներ արդեն իսկ աշխատում են պետական մարմիններում եւ մի շարք իրավաբանական կազմակերպություններում:
Գիտաժողովի մասնակից, Երեւանի «Գլաձոր» համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Իգոր Ավագյանը իր զեկույցում անդրադարձել է փաստաբանի ստանձնած դերին: «Փաստաբանը Հայաստանում, կարծես, դատավորի եւ վստահորդի համար փող փոխանցող լինի»,- կարծիք է հայտնել նա` առաջարկելով հիմնովին փոխել համակարգը:
Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի 2-րդ կուրսի ուսանող Նաիրա Դիլանյանն էլ իր զեկույցում անդրադարձել էր փաստաբանական էթիկայի հիմնախնդիրներին, որոնք, ըստ նրա, չեն մշակվել եւ վերանայվել դեռ խորհրդային ժամանակաշրջանից: Նա ներկայացրել է բոլոր բացերը, որոնք պետք է լրացնեն հենց նոր սերնդի ներկայացուցիչները:
Լիանա Մնացականյան