«Մենք ընտրել ենք ավարտական դասարանցիների, քանի որ նրանք ապագա ընտրող են, հասուն մարդիկ են եւ ամենակարեւորը` ազատ են, չունեն կուսակցական պատկանելություն, կախված չեն տնօրեններից ու ղեկավարներից»,- ասում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Հայաստան»-ի նախագահ Ամալյա Կոստանյանը:
Ծրագրի առաջին փուլում մրցույթին մասնակցելու ցանկություն են հայտնել Երեւանի, Գորիսի, Վանաձորի եւ Գյումրիի 57 դպրոցի 400-ից ավելի աշակերտներ: Առաջին փուլը Վանաձորում կանցկացվի դեկտեմբերի 6-ին, իսկ Գյումրիում` դեկտեմբերի 8-ին:
«Անանուն, կնքված եւ գաղտնագրված հարցաթերթիկներից լավագույնները հանձնաժողովն ընտրելու է հետեւյալ չափանիշներով. հարցը պետք է լինի հետաքրքիր, ոչ ծեծված, հստակ ձեւակերպված եւ հիմնավորված»,- վստահեցնում է Ամալյա Կոստանյանը:
Մրցույթի հաջորդ փուլում` հարցազրույցից հետո, կընտրվեն 35-40 աշակերտներ, որոնք կմասնակցեն «Իմ հարցը ապագա նախագահին» հաղորդաշարին, որը կհեռարձակվի 2008 թվականի հունվար-փետրվար ամիսներին:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Հայաստան»-ը շարունակում է բանակցել հայկական հեռուստաընկերությունների հետ, հասարակական կազմակերպության նախագահի փոխանցմամբ` «մի քանիսն արդեն մերժել են»:
Հասմիկ Սմբատյան